Հուլիսի 16-ին Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է 57-ամյա Գրիգոր Մարգարյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 4-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում Mercedes մակնիշի 40 DD 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սևակ Դանիելյանի կողմից:
shamshyan.com –ի հաղորդմամբ՝ վարորդը, ով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հորեղբոր թոռն է և աշխատում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում որպես փորձաքրեագետ, փախուստի չէր դիմել: Վրաերթի ենթարկվածին օգնել էր տեղափոխեին Աբովյանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել էր ոստիկանություն: