Այսօր՝ փետրվարի 25-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացավ Գորիս քաղաքի բնակիչ, 24-ամյա Սեյրան Ավագյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 19-ին՝ ժամը 23:30 –ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչ, 27-ամյա Արթուր Խլոյանը, վարելով ՎԱԶ 21-012 մակնիշի' 13 ՍՏ 459 համարանիշի ավտոմեքենան, Գայի պողոտայում «Հայր և որդի Երիցյաններ» խանութի մոտ վրաերթի էր ենթարկել հետիոտնին:
Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Այդ օրը հիվանդանոց մեկնած քննչական խմբին հայտնել էին, որ վրաերթի ենթարկվածը ի վիճակի չէ դեպքի մանրամասները հայտնել:
Ոստիկանությունը պարզել էր վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով Երևան քաղաքի Մոլդովական 2-րդ շենքի բնակիչ 24-ամյա Սեյրան Ավագյանն է և այդ պահին նա գտնվում էր բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ վարորդը' Ա. Խլոյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի եղբոր տղան է և ըստ մեր տեղեկությունների' աշխատում է հայաստանյան հայտնի գործարարներից մեկի ընկերությունում: