Փետրվարի 7-ին, ժամը 19.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնություն է ստացել 82-ամյա Նինա Առաքելյանը, եւ, ըստ նրա որդու ցուցմունքի՝ մայրը վնասվածքները ստացել էր փողոցում ընկնելու հետեւանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 7-ին, ժամը 20.00-ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջը։

«Նիսան Մուրանոյի» 60-ամյա վարորդը հրավիրվել է ոստիկանության Թումանյանի բաժին եւ հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:

Փետրվարի 7-ին, ժամը 20.55-ի սահմաններում, 82-ամյա Նինա Առաքելյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն։