ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 16-ին' ժամը 16.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի 4-րդ մուտքում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 1939թ. ծնված Մ. Ա.-ը դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացավել «Էրեբունի» ԲԿ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: