Փետրվարի 21-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Փրկարարական ջոկատը մեկնել է դեպքի վայր, քաղաքացուն հորանից դուրս բերելու աշխատանքները ընթացքի մեջ են:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: