Հունիսի 13-ին, ժամը 18։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ ակումբներից մեկի մոտակայքում գտնվող ձորակը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ. Ու.-ին (ծնված 1992 թ․) տեղում համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: