Հուլիսի 24-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել Վանաձոր քաղաքի մարտական հաշվարկը:

 

Հրշեջ-փրկարարներն 1987թ. ծնված Գ. Ս-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: