Օգոստոսի 6-ին, ժամը 16:44-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան 46 հասցեի հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

 

Ժամը 16:44-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչ Ս.Ե-ն իր վարած «HOWO» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

ՃՏՊ-ի հետևանքով տուժած՝ վարորդ Ս.Ե-ն տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության ՝ տուժածի վիճակը գնահատվում է ծանր: