Նոյեմբերի 16-ին, ժամը 05.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 շենքի մոտակայքում «Լադա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Լադա» մակնիշի 44 RR 404 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ. սյանը. ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Ն.-ին (ծնվ.1990թ.), ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: