Tert.am. Մայիսի 9-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացվել, որ Որոտան-Գորիս ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է օգնությունը, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 01 ԼՏ 450 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 30 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' Գորիս քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, ենթասպա' 1970 թ. ծնված Բ. Մանուչարյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, կապիտան' 1964 թ. ծնված Վ. Մարգարյանի դին, հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: