Օգոստոսի 1-ին ' ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի ԲԿ-ին հարակից լողափում նկատվել է ջրահեղձվող քաղաքացի:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը տուժած 1990 թ. ծնված Գ. Ս.-ը լճից դուրս է բերվել տեղի ուժերով:

 

Ջրափրկարարները ափից տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: