Հուլիսի 27-ին, ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-16 ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի տարածքում, Ս. Ա.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի 34 NV 820 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Ոսկեպար գետը, ներսում հղի կին կա. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում՝ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհի 18-րդ կմ-ում, Ս. Ա.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի 34 NV 820 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ոսկեպար գետը:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա. Զ.-ն (ծնվ. 1992թ.), տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ:

 

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Հրշեջ-փրկարարներն դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

 

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: