ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 17-ին' ժամը 02.32-ին, ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին' թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ4» միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ «Մերսեդես» մակնիշի 34 DZ 369 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և Ձգնագետի կամրջից ընկել ձորը (մոտ 4 մ):
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Շ.-ին (ծնվ.1983թ.) և Կ. Վ.-ին (ծնվ.1965թ.), ովքեր տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների' տուժածների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: