ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 15-ին` ժամը 19.43-ին, տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (21-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 PC 379 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ սահել ձորը:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ 1987թ. ծնված Վ. Ս.-ը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: