Այսօր՝ մարտի 24-ն, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Վահե Մարգարյանն իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Արծվի թևերի մոտ ընկել է սահքի մեջ և վթարի ենթարկվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Իսկ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ ճանապարհը սպասարկող ընկերությունը չի կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: