Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 6.00-ի սահմաններում, 1995 թ. ծնված Արտաշես Ալեքսանյանի վարած «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 92.1 կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին:

 

 

Պատահարի հետևանքով Ալեքսանյանը տեղում մահացել է:

 

 

Նյութերով զբաղվում է ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունը: