Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հուլիսի 16-ին ժամը 01.40-ին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղում ավտովթար է տեղի ունեցել:

 

Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


«Մերսեդես-Բենց E 200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 62-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 20-ամյա ուղևորը' Արամ Հովհաննիսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։