Օգոստոսի 5-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 194.5 կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԴԱՖ AE 45 180» մակնիշի ավտոմեքենային:

 

Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը՝ 1983 թ. ծնված Արսեն Հունանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ա. Հունանյանը, գիտակցության չգալով, մահացել է:

 

Կատարվում է քննություն: