Մարտի 20-ին, ժամը 12:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Գ., ծնված 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Վարդան Գ-ն և ուղևորներ Վահե Ս-ն (ծնված 1988թ.), Աշոտ Խ-ն (ծնված 1989թ.), Ռուբեն Մ-ն (ծնված 1987թ.) և Նապոլեոն Մ-ն (ծնված 1982թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ:
Բժիշկները Ռուբեն և Նապոլեոն Մ-երի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վարդան Գ-ին և Վահե Ս-ին տեղափոխել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Աշոտ Խ-ն մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: