Դեկտեմբերի 28-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 302 կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար «ԳԱԶել-2705»-ի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը՝ 1957 թ. ծնված Կարապետ Լալայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ Կ. Լալայանը մահացել է:

 

Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: