Հունվարի 13-ին, ժամը 02.55-ի սահմաններում, «Սկանյա» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 148-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը' Վրաստանի քաղաքացի, 1957 թ. ծնված Գուրամի Յակոբյանցը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: