Մարտի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1940 թ. ծնված Ժորա Պետրոսյանը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին բախվել է 1963 թ. ծնված Գասպար Գ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:

 

Պատահարի հետևանքով Գասպար Գ.-ն և վերջինիս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ «ՎԱԶ-2106»-ի վարորդ Ժ. Պետրոսյանը տեղում մահացել է: