«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.





Կրակոցներ Արտաշատում. երկու անձ հրազենային վնասվածք է ստացել


ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին ժամը 17:00-ին ահազանգ է ստացվել, որ երկու անձ հրազենային վնասվածքով դիմել են հիվանդանոց. նրանցից մեկը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:



Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության օպերատիվ խումբն աշխատում է դեպքի վայրում. մանրամասները պարզվում են:


***

Մահվան ելքով պատահար Երևան-Մեղրի ճանապարհին


Հոկտեմբերի 26-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «IVECO HT 36/330» կցորդով բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 246-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը, ինչի հետևանքով վարորդը' ԻԻՀ քաղաքացի, 1977 թ. ծնված Հաբիբ Մոհամմադին, տեղում մահացել է:

 

 

Կատարվում է քննություն:

 

 

***

1999 թ. հոկտեմբերի 27-ի ձայնագրությունը (տեսանյութ)


1999 թ. հոկտեմբերի 27-ի ձայնագրությունը.

 

 

***



1915-ին հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել, ոչ ոք չի վիճում այդ հարցի վերաբերյալ. Ջորջ Քլունի


Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին Հարավային Քալիֆորնիայի հանրային ռադիոյի «The Frame» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է 1915-ին, ոչ ոք չի վիճում այդ մասին:

 

 

«Այժմ պատմությունը փոխվել է, և թուրքերն այլևս չեն ցանկանում խոսել դրա մասին: Եվ քանի որ մենք Թուրքիայում ռազմական բազաներ ունենք, հանկարծ այդ նույն քաղաքական գործիչները, ովքեր նախկինում ասում էին՝ «Այո, եղել է ցեղասպանություն», հիմա չեն կարող խոսել դրա մասին: Դուք դա չեք կարող ցեղասպանություն կոչել: Ես շատ սենատորների հետ եմ զրուցել և հարցրել, թե կարո՞ղ են այսօր խոսել Հայոց ցեղասպանության մասին: Օրենսդիրները պատասխանել են. «Բոլորովին չենք կարող, որովհետև Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում մեր գործընկերն է»,- հայտնել է Քլունին:

 

 

Դերասանը նշել է, որ որպես դերասան՝ դու չես կարող քաղաքականությամբ զբաղվել: Այն ամենն, ինչ կարող ես անել, խնդիրը բարձրաձայնելն է: Բայց ես չեմ կարող գնալ փոխզիջման կամ գործարքներ կնքել:



***


Մանվել Գրիգորյանը՝ Սամվել Ալեքսանյանի հետ հարաբերությունների մասին


«Ես ի՞նչ ունեմ Սամվել Ալեքսանյանի հետ, որ վատ լինեմ: Ինքը ԵԿՄ-ին ֆինանսավորում է, բոլորին աջակցում է, ինչի՞ պիտի վատ լինեմ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե տևական ժամանակ է՝ որոշակի լարվածություն կա գեներալ Մանվելի և Սամվել Ալեքսանյանի միջև:

 

 

Նշենք, որ, ըստ մամուլի հրապարկման, Սամվել Ալեքսանյանը նախկինում զգալիորեն օգնում էր «Երկրապահին», երկրապահ կարիքավոր ընտանիքներին, իսկ հիմա գրեթե այլևս չի օգնում, ինչին ի պատասխան, Մանվել Գրիգորյանն ասաց, որ Սամվել Ալեքսանյանը նաև երկրի բյուջեին է օգնում, որից բոլորն են օգտվում: