Հուլիսի 13-ին, ժամը 17.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արենի-Չիվա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ում բախվել են Վազ 2106 մակնիշի «34LD929" պետհամարանիշի և «Տոյոտա Լանդ Կրուիզեր» մակնիշի «12 OP 111» պետհամարանիշի (վարորդ՝ 1977 թ. ծնված Ս. Սարգսյան) ավտոմեքենաները, ինչից «Վազ 2106»-ի վարորդ 1950 թ. ծնված Վ. Բայաթյանը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ' 2008 թ. ծնված Ռ. Բայաթյանը և 1961 թ. ծնված Լ. Բայաթյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների' տուժածների առողջական վիճակը բավարար է: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Բայաթյանի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: