Հուլիսի 12-ին՝ ժամը 02.59-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ՝ մահվան ելքով. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com–ը տեղեկացավ ՏԿԱԻՆ մամլո ծառայությունից։

 

 

 Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

 

 

Հրշեջ-փրկարարները շտապօգնության մեքենային են մոտեցրել 40-45 տարեկան անձը չպարզված տղամարդու դին: