Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.12-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 45-50-րդ կմ-ին՝ Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ բախվել են «ՈւԱԶ» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Մարալիկի ԲԿ, սակայն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

 

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: