ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

 

 

Նախնական տվյալներով, 2015 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում բախվել են «Ժուկ-A06» և «Վոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ Հ. Հակոբյանը և Հ. Բարսեղյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակի բժշկական կենտրոն&raqu o; ՓԲ ընկերություն:

 

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

 

 

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: