Նոյեմբերի 8-ին, ժամը 7.30-ին, Երևանի Ուլնեցու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Նիսանը» բախվել է կայանված «Ֆոլքսվագենի», վերջինս էլ' մեկ այլ «Նիսանի»:
«ՎԱԶ-21013»-ի 69-ամյա վարորդ Գառնիկ Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, իսկ «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: