Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին փետրվարի 11-ին իրար են բախվել «Սեատ» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վթարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևոր՝ 1954 թ. ծնված Ատոմ Մանուկյանը տեղում մահացել է, իսկ «Սեատ»-ի վարորդը, 2 ուղևորները, «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: