Հունվարի 18-ին ՏԿԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 17-ին Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 55-կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով քաղաքացի Ա. Վ.-ն մահացել է, իսկ քաղաքացիներ Կ. Ս.-ն և Լ. Հ.-ն տեղափոխվել են Վարդենիսի հոսպիտալ, որտեղ բժիշկները Կ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ. Հ-ի վիճակը' բավարար:

 

Նշենք, որ News.am-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, գրել է, որ նշված անձինք՝ Արթուր Վարդևանյանը, Կարեն Սիմոնյանը և Լավրենտ Հակոբյանը Քարվաճառի շրջանի զորամասերից մեկի սպաներ են: