Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, 45 ամյա վարորդը՝ տեղում մահացել: Ցավալի այս դեպքից հետո կատարվածը, կարծում ենք, պակաս ցավալի չէ: Առանց հաշվի առնելու, որ այդտեղ ողբերգություն է տեղի ունեցել, կանայք սկսել են ինքնամոռաց հավաքել կողաշրջված բեռնատարից թափված մակարոնեղենը: