Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Պարզվել է, որ նախնական տվյալներով «Volvo» մակնիշի 34 CO 003 պետհամարանիշի կցորդիչով բեռնատարը Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել է թունելի պատին, ինչի հետևանքով վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում մահացել է:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Ա.-ի դին:
Դեպքից հետո Հերացի փողոցում տիևրող իրավիճակը՝ 1in.am-ի տեսանյութում.