Դերասան Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի տեսագրությունը հայտնվել է համացանցում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայի Սմոլենսկայա հրապարակում «Jeep Grand Cheroky» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Lada» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «Lada»-ի վարորդը մահացել է։ Բժշկական զննությամբ պարզ է դարձել, որ Եֆրեմովը ալկոհոլի ազդեցության տակ է։ Եֆրեմովը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։