Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ 9 կետանոց եզրափակիչ զեկույցում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ կապված որեւէ հիշատակում չկա։ Մինչ նիստը հայտնի էր դարձել, որ քննարկվելու է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Նիստի 9 կետանոց եզրափակիչ զեկույցում շեշտվել է ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությունը, Իրաքի եւ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղված ջանքերը եւ այլն։