LifeNews-ի տրամադրության տակ է հայտնվել Վոլգոգրադի երկաթուղային կայանում տեղի ունեցած պայթյունի տեսագրությունը: Այնտեղ երևում է, որ պայթյունը տեղի է ունեցել կայարանի ներսում: Հարվածից կոտրվել են ապակիներ:

 

Վոլգոգրադի երկաթուղային կայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում կա նաև երեխա: Մայրաքաղաքի հիվանդանոցներ է տեղափոխվել ավելի քան 50 վիրավոր:

 

Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի հաղորդած տեղեկությունների համաձայն' Վոլգոգրադում ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչ կինը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էին կոմիտեից, ժամը 12:45-ի սահմաններում Վոլգոգրադի երկաթուղային կայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել' բերելով մարդկային կորուստներ: