Հունվարի 22-ին, ժամը 00.30-ին, Երևանի Էրեբունու փողոցի թիվ 29 շենքի մոտ իրար են բախվել «Օպել», «Մերսեդես-Բենց» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Լեքսուս»-ը բախվել է Էրեբունու փողոցի 28 հասցեում գտնվող դեղատան ցուցափեղկին:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը՝ 1978 թ. ծնված Էդուարդ Ղևոնդյանը, և «Լեքսուս»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 3.15-ին Է.Ղևոնդյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Նույն օրը, ժամը 7.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նշված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն: