Փետրվարի 1-ին, ժամը 00.05-ին, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 162 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Սարգիս Մուրադյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 04.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ս. Մուրադյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: