Այսօր' նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00–ի սահմաններում, Սևան քաղաքի բնակիչ 52-ամյա Նորայր Գրիգորյանը վարելով ГАЗель մակնիշի 1368 Լ համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտնին:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, ով մայրուղին անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով տեղում մահացել է :

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները' վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանությնա քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Ամրամ Մակինյանը և նույն բաժնի Կոտայքի քննչական բաժամունքի պետ Կարեն Խաչատրյանը: Ոստիկանությունը պարզել է, որ վրաերեթի ենթարկվածը Գոհար Շահնազարյանն էր, ով ըստ տեղեկությունների աշխատում էր «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայում:

 

Մանրամասներն` այստեղ: