Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Nissan Altima մակնիշի և 2 ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է աղբյուրը, բախման հետևանքով Nissan-ում խոշոր հրդեհ է բռնկվել և կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է մոտ 500 մետրից:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Nissan-ում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնց ինքնությունը ինչպես նաև վարորդների տվյալները Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: 

Նյութի աղբյուր՝ shamshyan.com