Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1982 թ. ծնված Մաջիդ Խաջեհի վարած «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենան մարտի 14-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 370-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից, 180 մետր երթևեկել դաշտի միջով, որից հետո կրկին մտել է ճանապարհի երթևեկելի մաս և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը դուրս է շպրտվել մեքենայի խցիկից և ստացած մարմնական վնասվածքներից մահացել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Կատարվում է քննություն: