Արցախում' Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին, անցած գիշեր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 32-ամյա տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին' ժամ 01:25-ի սահմաններում։ Ասկերան քաղաքի 1994թ. ծնված բնակիչը, վարելով իրեն պատկանող «Մերսեդես Բենս C200» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում կորցրել է մեքենայի նկատմամբ լիարժեք կառավարումը, բախվել հողաթմբին և շրջվել։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն, իսկ ուղևորը՝ նույն քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Գագիկ Համբարձումյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Արցախի քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը)։