Հունիսի 24-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին վանքային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Հաղարծին հատվածի 28-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի 91 TL 991 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը (մոտ 50 մ): Ավտոմեքենայի ուղևոր՝ 1987 թ. ծնված Ա. Մ.-ը տեղում զոհվել է:
Փրկարարները ուղևորի դին և վարորդ՝ 1991 թ. ծնված Ռ. Ս.-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Ռ․ Ս.-ը հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: