Օգոստոսի 3-ին` ժամը 01.36-ին, տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին MediaMall.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից: 

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Ճամբարակ-Բերդ հատվածում (26-րդ կմ) «Օպել Աստրա Ջի» մակնիշի 35 LP 907 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' 1977 թ. ծնված Ս. Ծ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով Ս. Ծ.-ը տեղում մահացել է:

 

 

Հրշեջ - փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի փականը:

Լուսանկարները՝ Shamshyan.com