Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում կառուցվող նորակառույց շենքի շինհրապարակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները, նշված շինհրապարակում հայտնաբերել են 68-ամյա Աշոտ Եղիազարյանի դին՝ գլխի մասում ամբողջովին վնասված։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Եղիազարյանն աշխատում էր նշված շինհրապարակում՝ որպես արհեստավոր, և աշխատանքներ կատարելու ժամանակ վերամբարձ կռունկի վրայից պոկվել է բետոնե սյունը և ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 157 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։