Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Կապանի պղնձամոլիբդենային գործարանի աշխատակից է մահացել: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից:
«Ահազանգ ենք ստացել, որ16:30-ի սահմաննրում, Քաջարանի բնակիչը վնասվածքներով Կապանի պղնձամոլիբդենային գործարանից Քաջարանի բժշական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,- փոխանցեցին ոստիկանությունից:
Ըստ տեղեկությունների՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Կապանի պղնձամոլիբդենային գործարանում բետոնե ծածկն ընկել է 41-ամյա Սեյրան Ավետիսյանի վրա:
Դեպքի հանգամանքները պարզվում են: