«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկատվություն է տարածել, որ այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Կրասնյարսկի Կոզուլկա ավանում, որտեղ սեփական տան ցախատանը հայտնաբերվել է 16-ամյա դեռահասի մարմին' ինքնասպանության նշաններով: «Ըստ նախնական տվյալների' տղան առանց հարցնելու վերցրել է ավագ եղբոր մեքենան եւ դրանով ընկել առուն: Հետո տուն է եկել եւ ինքնասպանություն գործել' կախվելու միջոցով»,- հայտնել է նա:
Քննչական մարմինները ճշտում են կատարվածի հանգամանքները: