Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ալավերդիում: ԼՈւՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ 4 տարեկան տղա երեխան դուրս է եկել Սանահին Կայարան թաղամասի թիվ 3 մանկապարտեզից, ընկել Դեբեդ գետն ու խեղդվել: Նշենք, որ մանկապարտեզը գտնվում է անմիջապես գետի հարևանությամբ:
Ըստ մեր տեղեկությունների՝ երեխան երկրորդ օրն է՝ ինչ այցելում էր մանկապարտեզ:
Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր՝ ժամը 11-ի սահմաններում երեխան արդեն մահացած վիճակում տեղափոխվել է իրենց հիվանդանոց:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Սանահին Կայարան թաղամասի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Ավետյանի հետ՝ պարզելու դեպքի հանգամանքները: Բազմաթիվ զանգերից հետո տնօրենն, ի վերջո, պատախանեց, սակայն խուսափեց որևէ մեկնաբանություն տալուց՝ նշելով, որ ինքն այս պահին ցուցմունք է տալիս, զբաղված է և ոչինչ չի կարող ասել:
Սոնա Հարությունյան