Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա տղա երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վահագնի թաղամասից, երբ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան վարած վարորդը հետընթաց է կատարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել երեխային։ Եվ վարորդն էլ երեխային տեղափոխել է հիվանդանոց։
Այս պահին դեպքի վայր են ժամանում Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։