Ողբերգական դեպք Երևանում. նկարահանումների ժամանակ մահացել է Կենտրոն TV-ի օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը։ Նա վայր է ընկել Արշակունյաց փողոցի շենքերից մեկից։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Արթուրը ընդամենը 36 տարեկան էր, ամուսնացած, ունի մանկահասակ որդի։ Նախկինում աշխատել է Երկիր Մեդիա TV-ում։ Ֆիզիկապես շատ առողջ լինելով' պարբերաբար արյուն էր հանձնում, գիտակցելով, որ շատերը ֆիզիկապես չեն կարող այդքան հաճախ արյուն հանձնել։