Այսօր' օգոստոսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության բուժբրիգադից, որ կանչով մեկնել են Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 58-ամյա Արամ Խաչատրյանն էր:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք Shamshyan.com կայքում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի: